ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

ՈՒժի կիրառման սպառնալիքով քաղաքական նպատակներին հասնելը դարձել է նորմ

ՈՒժի կիրառման սպառնալիքով քաղաքական նպատակներին հասնելը դարձել է նորմ
04.11.2024 | 15:02

«Աշխարհը, հատկապես էս հինգ տարում, որը մեզ բաժին հասավ, էնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, էնպիսի տեկտոնիկ աշխարհաքաղաքական շարժեր են։ Նենց երկրներ են իրար հետ պատերազմում, նենց երկրներ են իրար հետ հաշտվում, որ դրա մասին մեծ գրքեր ու վերլուծություններ էին գրում տասնամյակներով, ու ոչ ոք չեր հավատում, որ տենց բան կլինի։ Հիմա այդ ամեն ինչը տեղի է ունենում»,- ասել է Արարատ Միրզոյանը, բացատրելով, թե ինչու իրենց մասով ընդունված կառավարության ծրագիրը չի իրականացվում։

Ընդհանրապես, նման բարդ միջավայրում, որտեղ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքով քաղաքական նպատակներին հասնելը նորմ է, Հայաստանի պես խոցելի ու դեռ չկայացած միջազգային հարաբերությունների սուբյեկտի արտաքին գործերի նախարարը պիտի կամ միջազգային հարաբերությունների ճանաչված, այդ ոլորտի զարգացման մեջ համաշխարհային ներդրում ունեցած մասնագետ լինի, կամ գոնե լինի մարդ, ով ոլորտից ունի ֆունդամենտալ խորը ակադեմիական գիտելիքներ։

Միայն այդ պարագայում է հնարավոր ակնկալել արտաքին քաղաքականության հայեցակարգի ընդունում և հետևողականություն՝ իր ադապտացիաներով և շոշափելի արդյունքներով։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ